Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում բենզինի գները զգալիորեն ավելի բարձր կլինեին, եթե ամերիկյան զինված ուժերը տեղակայված չլինեին Հորմուզի նեղուցի տարածաշրջանում։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է CBS-ին տված հարցազրույցում։
«ԱՄՆ-ում վառելիքի գները չափազանց բարձր են։ Դրանք երեք անգամ ավելի բարձր կլինեին, եթե ԱՄՆ ռազմածովային ուժերն ապահովված չլինեին նավթի և գազի տարանցումը Հորմուզի նեղուցով», – ընդգծել է Վենսը։
Նա հավելել է, որ եթե ամերիկյան զինված ուժերը դուրս բերվեն Հորմուզի նեղուցից, էներգակիրների գները կտրուկ կաճեն։
ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Վաշինգտոնն այժմ կենտրոնացած է էներգակիրների մատակարարման կայուն շղթաների պահպանման, ինչպես նաև Թեհրանից հստակ պարտավորություններ ստանալու վրա՝ իր միջուկային ծրագիրը սահմանափակելու վերաբերյալ։
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



