Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարորդական իրավունքի տեսական քննության հարցաշարերում ավելացել են նոր հարցեր՝ A, B, C խմբում 11, իսկ D, T խմբում՝ 437։ Դրանք թեստերում կարող են ներառվել հրապարակումից 30 օր հետո։ Քննությունը հանձնելու համար պետք է ճիշտ պատասխանել 20 հարցից առնվազն 18-ին, իսկ առաջին անգամ չհանձնելու դեպքում կրկին մասնակցելու համար պետք է սպասել 7 օր կամ վճարել 30 000–45 000 դրամ։

 

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները սահմանված են կառավարության 2020 թ.-ի մարտի 26-ի N 385-Ն որոշմամբ (փոփոխված՝ 2026 թ.-ի հուլիսի 2-ի N 979-Ն որոշմամբ) և «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածով։

 

Ինչպե՞ս է անցկացվում քննությունը

 

  1. 2026 թ.-ի սեպտեմբերի 1-ից հարցաշարը տարբերակված է. A, B, C կարգերի համար՝ առանձին, D, T կարգերի համար՝ առանձին։
  2. Ներքին գործերի նախարարությունը նոր հարցաշարերը հրապարակել է 2026 թ.-ի հոկտեմբերի 2-ին roadpolice.am կայքում։ Նոր հարցերը թեստերում կարող են ներառվել հրապարակումից 30 օր հետո։
  3. Թեստը բաղկացած է 3 հոգեբանական և 20 գիտելիքի հարցից, որոնց պատասխանելու համար տրվում է 30 րոպե։ Գիտելիքի հարցերից 2-ը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքից են, 17-ը՝ ճանապարհային երթևեկության կանոններից և անսարքությունների ցանկից, 1-ը՝ առաջին օգնությունից։
  4. Քննությունը համարվում է հանձնված, եթե ճիշտ եք պատասխանել գիտելիքի հարցերից առնվազն 18-ին։ Գիտելիքի հարցերին կարող եք պատասխանել միայն հոգեբանական թեստի բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում։

 

Իսկ եթե չեք հանձնել

 

  1. Կրկին մասնակցել կարող եք ոչ շուտ, քան 7 օր անց։ Երկրորդ անգամ չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ քննությանը կարող եք մասնակցել ոչ շուտ, քան վերջին քննությունից մեկ ամիս անց։

 

  1. Ավելի շուտ կարող եք մասնակցել արտահերթ քննության՝ պետական տուրք վճարելով.

 

  • առաջին անգամ չհանձնելու դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրը՝ 45 000 դրամ, 3-րդ աշխատանքային օրը՝ 30 000 դրամ,
  • երկրորդ և հաջորդ անգամ չհանձնելու դեպքում՝ 7-րդ աշխատանքային օրը՝ 45 000 դրամ, 14-րդ աշխատանքային օրը՝ 30 000 դրամ։

 

Նույն կանոնը գործում է նաև գործնական քննության դեպքում։

 

Որքա՞ն է գործում տեսական քննության արդյունքը

 

  1. Տեսական քննությունը հանձնելուց հետո գործնական քննությունը պետք է հանձնել երկու տարվա ընթացքում։ Հակառակ դեպքում տեսական քննության արդյունքն ուժը կորցնում է, և այն պետք է կրկին հանձնել։

 

Ամփոփելով՝ տեսական քննությունում ներառվում են նոր հարցեր, հանձնելու համար անհրաժեշտ է 20-ից առնվազն 18 ճիշտ պատասխան, իսկ առաջին անգամ չհանձնելու դեպքում կարելի է սպասել 7 օր կամ վճարել արտահերթ քննության համար, – տեղեկացնում է կայքը։

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում