Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոմեքենայի 2026 թվականի գույքահարկը պետք է վճարել մինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկը հաշվարկվում է շարժիչի հզորությունից. մինչև 10 նստատեղ ունեցող 120 ձիաուժ նոր մարդատար ավտոմեքենայի համար այն 24 000 դրամ է, իսկ 121 ձիաուժի համար՝ արդեն 36 300 դրամ։

 

Ինչպես տեղեկացնում է  Iravaban.net-ը, կանոնները սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի 243-րդ, 244-րդ, 248-րդ և 251-րդ հոդվածներով, իսկ էլեկտրամոբիլների հզորության որոշման կարգը՝ կառավարության որոշմամբ։

 

Ինչպե՞ս է հաշվարկվում գույքահարկը

 

Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար տարեկան դրույքաչափերն են (հոդված 244, մաս 1).

 

  • 1-ից 120 ձիաուժ (ներառյալ)՝ յուրաքանչյուր ձիաուժի համար 200 դրամ,
  • 121-ից 250 ձիաուժ (ներառյալ)՝ յուրաքանչյուր ձիաուժի համար 300 դրամ և 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար՝ լրացուցիչ 1 000 դրամ,
  • 251 և ավելի ձիաուժ՝ յուրաքանչյուր ձիաուժի համար 500 դրամ և 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար՝ լրացուցիչ 1 000 դրամ։

 

Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ կարող է այս դրույքաչափերը բարձրացնել մինչև 10 տոկոսով (մաս 8)։

 

Օրինակներ՝ նոր մեքենայի համար, առանց համայնքային բարձրացման. 150 ձիաուժ՝ 45 000 դրամ, 200 ձիաուժ՝ 110 000 դրամ, 251 ձիաուժ՝ 226 500 դրամ։

 

Ինչպե՞ս է ազդում թողարկման տարեթիվը

 

Թողարկման ամսաթիվը ներառող տարվա և դրան հաջորդող երկու տարիների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով։ Թողարկման տարվան հաջորդող երրորդ և հետագա յուրաքանչյուր տարվա համար այն պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան գույքահարկի գումարի 50 տոկոսը (մասեր 4–5)։

 

Օրինակ՝ 2023 թ. թողարկված մեքենայի համար 2023–2025 թթ. գույքահարկը հաշվարկվել է 100 տոկոսով, իսկ 2026 թ. համար այն պակասեցվում է 10 տոկոսով։

 

Իսկ եթե էլեկտրամոբիլ ունեք

 

2026 թ.-ի ապրիլի 1-ից էլեկտրամոբիլի պետական գրանցման ժամանակ նշվող շարժիչի հզորությունը, եթե այն մուտքագրված չէ էլեկտրոնային անձնագրերի շտեմարան, որոշվում է այսպես. մինչև 250 ձիաուժ (ներառյալ) առավելագույն հզորությունը բաժանվում է 1,5-ի, իսկ ավելի մեծ հզորության դեպքում 250 ձիաուժը բաժանվում է 1,5-ի, 250-ը գերազանցող ձիաուժերը՝ 2,5-ի, և արդյունքները գումարվում են (ՀՀ կառավարության 2010 թ.-ի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշում՝ լրացված 2026 թ.-ի մարտի 5-ի N 249-Ն որոշմամբ)։

 

Մինչև 2026 թ.-ի հունվարի 1-ը գրանցված էլեկտրամոբիլների տվյալներն ինքնաշխատ փոփոխվում են 2026 թ.-ի հունվարի 1-ից, իսկ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը գրանցվածներինը՝ գրանցման օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Որոշումը գործում է մինչև 2028 թ.-ի դեկտեմբերի 31-ը։

 

Օրինակ՝ եթե շտեմարանում տվյալ չկա, 225 ձիաուժ առավելագույն հզորությամբ նոր էլեկտրամոբիլի համար կնշվի 150 ձիաուժ, և առանց համայնքային բարձրացման գույքահարկը կլինի 45 000 դրամ։ Առավելագույն հզորությամբ հաշվարկի դեպքում այն կկազմեր 142 500 դրամ։

 

Ի՞նչ է կարևոր իմանալ

 

  • Հաշվառող մարմինները ծանուցագիրը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը, սակայն ծանուցագիր չներկայացվելը չի ազատում հարկն ամբողջությամբ վճարելու պարտականությունից (հոդված 248, մասեր 3–4)։

 

  • Ֆիզիկական անձինք նախորդ տարիների գույքահարկը պետք է ամբողջությամբ վճարեն մինչև մեքենան տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը (հոդված 251, մաս 2)։

 

Երևանում հաշվառված մեքենայի գույքահարկի չափը կարող եք ստուգել  Երևանի քաղաքապետարանի առցանց ծառայությամբ։

 

«Ամփոփելով՝ ավտոմեքենայի գույքահարկը պետք է վճարել մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ դրա չափը կախված է շարժիչի հզորությունից և մեքենայի թողարկման տարեթվից», – տեղեկացնում է կայքը։

Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ