Բաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայտնի են դարձել ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու մանրամասները։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «Oxu.Az»-ը։
Ըստ աղբյուրի՝ տղամարդը Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ է։ Նա իրեն պատկանող անասուններին էր արածեցնում։
«Տղամարդը պարբերաբար ալկոհոլային խմիչքներ է օգտագործել։ Այդ օրը նա նույնպես գնացել է սահմանամերձ գոտի՝ անասուններին արածեցնելու, որտեղ ալկոհոլ է ընդունել։ Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ տղամարդն անցել է սահմանը դեպի Հայաստան և հայտնաբերվել ու ձերբակալվել է Չինարի գյուղի սահմանի մոտ»,- նշել է աղբյուրը։
«Oxu.Az»-ի տվյալներով սահմանն անցած տղամարդն ունեցել է հոգեբանական խնդիրներ և դրա հետ կապված մի քանի անգամ բուժում է անցել։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Ոսկու գինը կնվազի՞․ ի՞նչ է սպասվում տարեվերջին



