Բաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ
INTERNATIONAL NEWSՀայտնի են դարձել ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու մանրամասները։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «Oxu.Az»-ը։
Ըստ աղբյուրի՝ տղամարդը Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ է։ Նա իրեն պատկանող անասուններին էր արածեցնում։
«Տղամարդը պարբերաբար ալկոհոլային խմիչքներ է օգտագործել։ Այդ օրը նա նույնպես գնացել է սահմանամերձ գոտի՝ անասուններին արածեցնելու, որտեղ ալկոհոլ է ընդունել։ Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ տղամարդն անցել է սահմանը դեպի Հայաստան և հայտնաբերվել ու ձերբակալվել է Չինարի գյուղի սահմանի մոտ»,- նշել է աղբյուրը։
«Oxu.Az»-ի տվյալներով սահմանն անցած տղամարդն ունեցել է հոգեբանական խնդիրներ և դրա հետ կապված մի քանի անգամ բուժում է անցել։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



