41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Նովոսիբիրսկի մարզում մայր ու որդի կկանգնեն դատարանի առաջ՝ կնոջ զուգընկերոջ սպանության մեղադրանքով։
Հետաքննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 3-ին։ Կնոջ զուգընկերը, ենթադրաբար, անհաճո արտահայտություններ է արել նրա 21-ամյա որդու հասցեին, ինչից հետո վեճ է սկսվել, և տղամարդը վիրավորել է երիտասարդին։
Դրանից հետո 41-ամյա կինը և նրա որդին վերցրել են կացին ու մուրճ և հարձակվել տղամարդու վրա։ Քննիչների տվյալներով՝ ծեծի ընթացքում տուժածին բազմաթիվ հարվածներ են հասցվել մուրճի բռնակով և կացնի գլխիկով։ Ընդհանուր առմամբ՝ նա ստացել է 69 հարված, որոնք, ըստ գործի նյութերի, մահվան պատճառ են դարձել։
Մեղադրանքի մանրամասների և դատական գործընթացի ընթացքի վերաբերյալ նոր տեղեկություններին կհետևի նաև Past.am-ը։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



