41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորը
SOCIETYՌուսաստանի Նովոսիբիրսկի մարզում մայր ու որդի կկանգնեն դատարանի առաջ՝ կնոջ զուգընկերոջ սպանության մեղադրանքով։
Հետաքննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 3-ին։ Կնոջ զուգընկերը, ենթադրաբար, անհաճո արտահայտություններ է արել նրա 21-ամյա որդու հասցեին, ինչից հետո վեճ է սկսվել, և տղամարդը վիրավորել է երիտասարդին։
Դրանից հետո 41-ամյա կինը և նրա որդին վերցրել են կացին ու մուրճ և հարձակվել տղամարդու վրա։ Քննիչների տվյալներով՝ ծեծի ընթացքում տուժածին բազմաթիվ հարվածներ են հասցվել մուրճի բռնակով և կացնի գլխիկով։ Ընդհանուր առմամբ՝ նա ստացել է 69 հարված, որոնք, ըստ գործի նյութերի, մահվան պատճառ են դարձել։
Մեղադրանքի մանրամասների և դատական գործընթացի ընթացքի վերաբերյալ նոր տեղեկություններին կհետևի նաև Past.am-ը։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



