Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորդանանի իշխանությունները եկեղեցու վրա զինված հարձակումից հետո ուժեղացրել են անվտանգության միջոցառումները առևտրի կենտրոններում, օտարերկրյա դեսպանատներում և հանրային այլ վայրերում։ Հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 40-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ամմանում ԱՄՆ դեսպանատան իր աղբյուրին։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ զինված անձինք կրակ են բացել Քարաք նահանգի եկեղեցիներից մեկում՝ հուղարկավորության արարողության ժամանակ։
Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։ Իրավապահները շարունակում են որոնել հարձակումը գործած անձանց, որոնց իշխանությունները բնութագրում են որպես ծայրահեղականներ։
Միևնույն ժամանակ, դեռ վաղ է եզրակացնել՝ արդյոք հարձակվողները կապ ունեն Հորդանանում կամ երկրի սահմաններից դուրս գործող որևէ հայտնի խմբավորման հետ։



