Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռն այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 05:30-ին, պետք է մեկներ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, սակայն Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին սահմանված սահմանափակումների պատճառով այն ժամը 08:04-ին մեկնել է Օմսկ։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ հետաձգվել են նաև «Ազիմուտ», FlyOne և «Աերոֆլոտ» ավիաընկերությունների՝ Մոսկվա իրականացվող մի շարք չվերթներ։ Նման իրավիճակ է նաև Կրասնոդար և Սոչի ուղղություններով չվերթների դեպքում։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



