ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական միությունը Ուկրաինային տրամադրում է 4,36 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ՝ հանրային ծառայությունների և անհետաձգելի պաշտպանական կարիքների ֆինանսավորման համար, ասվում է Եվրոպական հանձնաժողովի հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
«Այսօր մենք Ուկրաինային հատկացնում ենք 4,36 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ », – ասվում է հայտարարության մեջ։
Եվրոպական հանձնաժողովը պարզաբանել է, որ միջոցները նախատեսված են Ուկրաինայի կարևորագույն հանրային ծառայությունների գործունեությունը ապահովելու, ինչպես նաև անհետաձգելի պաշտպանական կարիքները հոգալու համար։



