Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը մատնիչների երկիր է դարձել, իսկ ՔԿՎ-ն՝ սուրբ ու պուպուշ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը սուտ մատնությունների մասին հաղորդագրությունների մի հետաքրքիր շարք է սկսել, որոնց եթե հավատանք՝ դատապարտյալները, իրավապահ մարմինների հետ առնչվող քաղաքացիները մեկուսարաններում, քննչական գործողությունների վայրերում հրաշալի ընդունելության ու պատվի են արժանանում, սակայն ապերախտորեն սուտ մատնություններ են տալիս այն մասին, թե ՔԿՀ աշխատակիցները կամ քննիչներն իրենց խոշտանգել են, ծեծել, հայհոյել եւ այլն:

Երեկ, հիշեցնենք, որ գրել էինք սյունեցի մի քաղաքացու պատմություն, որը նախ՝ դատապարտվել էր քննիչին կաշառք տալու, այնուհետ՝ սուտ մատնության համար: Այսօր ՀՔԾ-ն սուտ մատնության մասին հերթական հաղորդագրությունն է տարածել: ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Արմեն Նալբանդյանը ծանր հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է քրեակատարողական վարչության աշխատակիցներին: Մասնավորապես՝ Նալբանդյանը քրեակատարողական վարչության ծառայողներին մեղադրել է բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանր հանցագործության կատարման մեջ:

Իսկ ավելի ուշ՝ այս տարվա փետրվարի 17-ին, Նալբանդյանը հրաժարվել է իր խոսքերից: Պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում դատապարտյալը հայտնել է, որ ՔԿՎ աշխատակիցներն իրականում իրեն ծեծի չեն ենթարկել, մարմնական վնասվածքներ չեն պատճառել, ընդհակառակը, դեպքի օրն ինքը չի ենթարկվել հիշյալ վարչության ծառայողների օրինական պահանջներին: Այսինքն, ըստ ՀՔԾ-ի, Նալբանդյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողներին, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Ի՞նչ է ստացվում: ՔԿՎ-ներում ամեն ինչ հոյակապ է, աշխատակիցները դատապարտյալներին չեն ծեծում, իսկ դատապարտյալների մեջ սուտ մատնության մի ցեց է նստած: Դատապարտյալները փորձում են արատավորել ՔԿՎ աշխատակիցների բարի համբավը:

Այս տրամաբանությամբ՝ չբացառենք, որ սուտ մատնության մեղադրանք կառաջադրվի նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ով հրապարակավ հայտարարել է, որ իրեն կալանավայրում ծեծել են, ճնշել, այլ բռնությունների ենթարկել, եւ նրա այդ հայտարարությունը պաշտոնապես հերքվել էր Արդարադատության նախարարության ղեկավար կազմի կողմից:

Գագիկ Աղբալյան

Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»