Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գնդապետը զինվորական ծառայությունից ազատելու դիմաց չորս հազար դոլար է պահանջել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանում Նոր-Նորքի նախկին զինվորական կոմիսար Ռաֆայել Զախարյանի կողմից կաշառք վերցնելու փաստով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Գնդապետ Ռաֆայել Զախարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով տեղական զորակոչային հանձնաժողովի նախագահի պաշտոնը, 2014թ. մարտի 17-ին իր աշխատասենյակում Երևան քաղաքի բնակիչ Գագիկ Վարդանյանից պահանջել է չորս հազար ամերիկյան դոլար՝ որդուն զինվորական ծառայությունից ազատելու դիմաց:

Մասնավորապես, ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Զախարյանը Գագիկ Վարդանյանի որդու՝ Ալբերտ Վարդանյանի օգտին առողջական վիճակի բերումով պահեստազորում հաշվառելու, դրանով իսկ զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է 1 միլիոն 659 հազար 840 դրամին համարժեք 4 հազար ամերիկյան դոլար կաշառք: Մի քանի օր անց էլ Զախարյանը զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում Գագիկ Վարդանյանից ստացել է 3 հազար 900 ԱՄՆ դոլար: Սրանից բացի՝ գնդապետ Զախարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող «ՊՄ» և «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված, գործարանային արտադրության 9 միլիմետր տրամաչափի 24 հատ փամփուշտ և դրանք պահել իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի պահախցիկում:

Ռաֆայել Զախարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի չորրոդ մասի երկրորդ կետով եւ 235 հոդվածի առաջին մասով: Նա դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման` միաժամանակ զրկվելով երկու տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Գնդապետը ձերբակալվել էր եւ պատժի կրման սկիզբ էր հաշվարկվել 2014թ. մարտի 19-ը:

Որոշ ժամանակ անց մեղադրող կողմը բողոքարկել էր դատավճիռը՝ առաջարկելով բեկանել նախնական դատավճիռը եվ պատիժն ավելի խստացնել՝ դատապարտելով Զախարյանին 9 տարվա ազատազրկման:

Գործը քրեական վերաքննիչ դատարան էր տեղափոխվել Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող գործերի բաժնի դատախազ Լեւոն Պետրոսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա: Բողոքը մասնակիորեն բավարարվել էր՝ նախկին դատավճիռը բեկանվել, և գործն ուղարկվել էր նույն դատարան` այլ կազմով նոր քննություն կատարելու նպատակով: Ռաֆայել Զախարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը շարունակում է մնալ անփոփոխ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»