Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ավտոբուսի ազերի վարորդը հայ երեխային դեն նետեց ավտոբուսից` միայն նրա համար, որ երեխան լացում էր…»

ՖՈՏՈ

Aparaj.am–ը գրում է.

Աբգար եւ Մարիետտա Բալայաններըսումգայիթյան եղեռնագործության վկաներ են, ովքեր դեպքերից 28 տարի անց դեռ վախով են վերհիշում կատարվածը:

Աբգար Բալայանը 1991-ին Սումգայիթ էր տեղափոխվել Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղից: Սումգայիթում զբաղվում էր շինարարական աշխատանքներով: Մի քանի տարի անց  խոշոր շինարարական ընկերությունում աշխղեկ է նշանակվում: 1964 թվականին ամուսնանում է Մարիետտայի հետ: Սումգայիթում ծնվում են  նրանց 4 զավակները՝ երկու դուստր եւ երկու որդի: Նրանց հետ էր ապրում նաեւ Աբգարի մայրը՝ Փիրուզա Բալայանը, ով, ինչպես տիկին Մարիետտան է նշում, ի սկզբանե դեմ էր Ադրբեջան տեղափոխվելուն: Փիրուզան դրա համար պատճառներ ուներ: Պատճառները հասնում են մինչեւ 1915 թվական:

Հայրը Սպիտակաշեն գյուղի ջրաղացպանն էր եւ հարգված մարդ էր գյուղում: Մի օր սարսափելի դեպք կատարվեց Փիրուզայի աչքի առաջ: Հոր հետ գիշերը ջրաղաց էր գնացել, երբ հեռվից ձիավորներ երևացին: Աշխատողներն աղջկան թաքցրին՝ ինչ-որ վատ բան կանխազգալով: Պարզվեց՝ ադրբեջանցիներ էին եկողները: Նրանք հորը ծնկի իջեցրին եւ գլխատեցին, իսկ դուստրը թաքստոցից ականատես եղավ այդ տեսարանին: Այս պատմությունը Փիրուզան պատմեց տարիներ անց, երբ սումգայիթյան ջարդերից մազապուրծ ընտանիքը հասավ Արցախ:

Մարիետտա Բալայանը նշում է, որ չնայած  մինչեւ 1988 թվականը լուրջ ընդհարումներ չեն եղել հայերի եւ ազերիների միջեւ, սակայն Ալիև ավագի իշխանության գալուն  զուգահեռ՝ ազգային հողի վրա դժգոհությունները շատացել էին: Ազգայնացվում էր ամեն ինչ: Բարձր պաշտոնների նշանակում էին միայն ազերիներին: «Ակնհայտ էր, որ այս ամենը նպատակային էր արվում: Հաճախ էի ամուսնուս հետ դրա մասին խոսում, սակայն նա չէր հավատում, ասում էր՝ բազմազգ երկիր է, հնարավոր չէ խտրականություն դրվի ազգերի միջեւ: Չէր հավատում` մինչեւ որ ականատես եղավ դրան»,- հիշում է Մարիետտան:

Աբգար Բալայանը պատմում է, որ հենց իրենց շինարարական բրիգադի կողմից է կառուցվել 16-րդ միկրոշրջանը: «Երբ առաջին անգամ Սումգայիթ գնացի, ժողովուրդը «բարաքներում» էր ապրում: Տարիների ընթացքում` այնտեղ ապրող ազգային մյուս փոքրամասնությունների հետ միասին կառուցեցինք Սումգայիթը, իսկ ավելի ուշ` նույն շրջանում բանակարաններ տվեցին մեզ: …Մեզ դուրս հանեցին մեր իսկ կառուցած տներից»,-ասում է Աբգարը:

1988 թվականի վերջերին ակնհայտ հայահալած քաղաքականություն էր վարվում: Մարիետտան պատմում է, որ խանութի հերթի ժամանակ մի կին, երբ իմացավ` հայ է, ասաց՝ գնացեք ձեր երկիրը, թե չէ կստիպենք, որ գնաք:

Հաճախ ազերիների կողմից կատարված հանցագործությունները վերագրում էին հայերին` ժողովրդի մեջ ատելությունն ավելի խորացնելու նպատակով:

«Ավտոբուսի ազերի վարորդը  հայ երեխային դեն նետեց ավտոբուսից` միայն նրա համար, որ երեխան լացում էր, եւ այդ ամենը վերագրեցին հայերին: Ամեն օր նմանատիպ պատմություններ էինք լսում»,- պատմում է  Մարիետտան:

Դուստրը՝ Ժաննան, 1988-ին 19 տարեկան էր, եւ սովորում էր Սումգայիթի պոլիտեխնիկ ինստիտուտում: Պատմում է, որ չնայած գերազանց գնահատականներով էր սովորում, վերջին կիսամյակի թվանշանները չստացավ եւ ինստիտուտի «սև ցուցակի» մեջ ընդգրկվեց: Սա էլ ազգային պատկանելության պատճառով էր:

«Ջարդերից մի քանի ամիս առաջ, երբ շենքի շքամուտքը մաքրում էի, նկատեցի, որ մեր տան պատին խաչ է նկարված, այնուհետեւ տեսա, որ մյուս շենքերում ապրող հայերի տան պատերին էլ կան այդ խաչերը,- հիշում է Մ. Բալայանը,- սկսեցին նաեւ հայերին ցուցակագրել: Երբ դա էլ նկատեցի, հիշեցի մանկությանս օրերին մորս պատմած պատմությունները, թե ինչպես էին թուրքերը ցեղասպանությունից առաջ հայերի տան պատերին ու դռներին խաչ նկարում, որ գիշերով մտնեն` իրենց սև գործն անեն: Մի օր էլ հարևանուհիս ասաց՝ գիշերները լույսը չանջատեք, քանի որ ադրբեջանցիներիս հրահանգված է գիշերները լույսերը չանջատել: Ով անջատում է՝ հասկանում են, որ հայ է, եւ տունն են մտնում»:

«Մեր շենքում 10 տարեկան տղա էր ապրում տատիկի եւ պապիկի հետ,- շարունակում է նա,- մի օր տղայի ոտքը վնասվեց կոտրված շշի բեկորներից:  Երբ տեսա,  տուն բերեցի, ոտքի վերքը մշակեցի, շաքարով թեյ տվեցի, երեսը լվացի եւ տուն ուղարկեցի: Հաջորդ օրը նա իր ադրբեջանցի  տատիկի եւ պապիկի անձնագրերը բերեց եւ ասաց. «Եթե ձեր դուռը ծեծեն, այս անձնագրերը ցույց կտաք, որ ձեզ բան չանեն»:

Փետրվարի 27-ին սկսվեց սարսափելին: Ականատես եղան, թե ինչպես դիմացի շենքի հայերի ապրանքները շենքից վայր նետեցին, իրենց էլ անորոշ ուղղությամբ տարան` առանց թույլ տալու գոնե տաք հագուստ վերցնեն:

«50-60 հոգանոց ավազակախմբով էին ազերիները: Մոտեցան մեր շենքին: Իրանցի հարևանուհիս՝ Խանումը,  պատշգամբից  ասաց՝ իզուր տեղը շենք մի մտեք,  այստեղ հայեր չկան: Այդպիսով՝ խուսափեցինք մահից: Տանը երկու շիշ վառելիք էի պահում, որ հանկարծ մտնեն` իմ եւ աղջիկներիս վրա լցնեմ եւ վառեմ, որ ազերիի ձեռք չընկնենք: Ամուսինս էլ երկու կացին գնեց, մեկը ավագ որդուս՝ Արտակին  տվեց, մյուսն ինքն առավ, որ ազերիները մտնեն, գոնե երկու ազերի ոչնչացնեն: Ասում էր՝ գոնե անպատիվ չմեռնենք:

Այդ օրերին  եղբորս աղջիկը, ով Սումգայիթի 9-րդ միկրոշրջանում էր ապրում, տեղափոխվեց մեր տուն եւ տեղեկացրեց, որ իրենց շենքի շրջակայքում գտնվող ակումբում (СК клуб) հավաքված են հայերը. այնտեղ ավելի ապահով է: Ակումբը շրջապատված է ռուսական զորքով ու զինտեխնիկայով: Որոշեցինք, որ երեք երեխաներիս հետ այնտեղ տեղափոխվեմ, իսկ ամուսինս ու ավագ որդիս մնացին տանը: Աբգարը կտրականապես դեմ էր այնտեղ տեղափոխվելուն. ասում էր՝ լավ է տանը մեռնեմ, քան ընդունեմ այն հանգամանքը, որ վախենում  եմ ազերիներից: Նա մեր  ավագ որդու հետ մնաց տանը: Աբգարը շուկա էր գնում, ուտելիք գնում՝  ազերի ներկայանալով: Ոչ մեկը կասկած չուներ, քանի որ հիանալի ադրբեջաներեն էր խոսում»:

Հարցին, թե ի՞նչ եղավ ակումբում, ո՞վքեր էին այնտեղ`  Մարիետտան ձեռքերով փակեց աչքերը՝ կարծես չցանկանալով այդ տեսարանը վերհիշել: Հետո պատասխանեց. «28 տարի շարունակ հենց այդ տեսարանն եմ ուզում մոռանալ: Շենքը լեցուն էր հայերով: Վիրավորներ կային, ծեծված, կացնահարված մարդիկ, արյունլվա դեմքեր, ցավից գոռացող մարդիկ, եւ, որ ամենասրասափելին էր, ոչ մեկը չգիտեր` հաջորդ վայրկյանին ինչ կարող է պատահել մեզ հետ: Բոլորով  հատակին էինք քնում, ուտելիքն էլ մի անկյունում դրված էր, սակայն ոչ մեկը այդպես էլ չմոտեցավ ուտելիքին»:

«Երբ ակումբ  հասանք,  պարզվեց, որ ավագ դուստրս իր հետ ոչ մի ձմեռային հագուստ չի վերցրել,- շարունակում է,- փոխարենը վերցրել էր մի քանի ամիս առաջ Արցախից ուղարկված Այբբենարանը, որով  երեխաներին  հայերեն տառերն էի սովորեցնում: Վերցրել էր նաեւ ընտանեկան նկարների ալբոմը: Առաջին պահին զայրացա, բայց հետո հպարտության նման մի բան զգացի սրտումս»:

Ժաննան հիշում է, թե ինչպես Սումգայիթյան ջարդերից մի քանի ամիս առաջ մայրը սկսեց իրենց հայերեն տառեր սովորեցնել: Այբբենարանի վրա էլ լեռ էր պատկերված, սակայն ամոթով խոստովանում է, որ չգիտեր` ինչ լեռ է:

«Մի գիշեր երազ տեսա: Երազիս գնացքով անցնում էի երկու լեռան մոտով, մեկը` մեծ, գագաթն էլ ձյունապատ, մյուսը՝ ավելի փոքր: Մեծ լեռան վրա էլ մեծ լույս կար: Արթնացա տատիկիս երազս պատմեցի, ասաց այդ լեռը Արարատն է, երազդ էլ նշանակություն ունի, շուտով կիմանաս` ինչ նշանակություն ունի: Ամիսներ անց, երբ մահից մի կերպ փրկվելով Հայաստան վերադարձանք, այդ նույն տեսարանը բացվեց իմ առջեւ»,-հիշում է Ժաննան:

Մարիետտան երեխաների հետ մի քանի օր մնաց ակումբում, մինչեւ իրանցի հարեւանուհու օգնությամբ կարողացան Հայաստան մեկնող գնացքի երեք տոմս գնել:

«Երբ Աբգարը տոմսերը բերեց, լուրջ խնդրի առաջ կանգնեցինք՝ ո՞վ պետք է մեկնի: Մեր ընտանիքը 7 հոգուց էր բաղկացած. ո՞վ գնա, ի՞նչ անենք: Վերջում որոշվեց, որ Աբգարը դստրերիս եւ փոքր տղայիս հետ մեկնի՝  փորձելով համոզել ազերիներին, որ անհրաժեշտ է երեխաներին  ուղեկցել եւ հետ գալ: Այդպես էլ եղավ:  Երեխաներին  դիմավորեցին ու տարան Աղվերան, իսկ ինքը վերադարձավ»:

Աբգարը վերադարձավ մի քանի օր անց, կարողացավ մի կերպ տոմս գնել եւ ընտանիքի մյուս անդամների հետ տեղափոխվել Հայաստան:

«Մեզ տարան Աղվերանի հյուրատներից մեկը, ուր մեկ ամիս մնացինք: Սակայն ես չէի կարող ընդունել այն հանգամանքը, որ ես չեմ աշխատում, իսկ ինձ օրական 3 անգամ կերակրում եւ մնալու տեղ են տալիս: Ես ամբողջ կյանքս Ադրբեջանի համար եմ աշխատել, իսկ Հայաստանի համար ոչինչ չեմ արել: Չէի կարող ընդունել, որ ինձ ձրի կերակրեն ու պահեն: Հյուրատան տարածքն էի մաքրում ձյունից, փորձում էի մի բանով օգտակար լինել: Մի օր էլ Ռոբերտ Քոչարյանը Աղվերան եկավ եւ հարցրեց, թե ովքե՞ր կցանկանան Ղարաբաղ տեղափոխվել: Անմիջապես համաձայնեցինք եւ ցանկություն հայտնեցինք Մարտունի տեղափոխվել, քանի որ այնտեղ ազգականներ ունեի»,- պատմում է Աբգար Բալայանը:

Մարտունի տեղափոխվելուն պես տեղավորվեցին բարեկամներից մեկի տանը, ունեցած գումարով անասուններ գնեցին: Իսկ որոշ ժամանակ անց էլ բնակարան ձեռք բերեցին:

Երբ Արցախյան պատերազմն սկսվեց, ավագ որդին՝ Արտակը, առաջնագծում էր, հայրը եւ մայրը՝ թիկունքում. կատարում էին ցանկացած աշխատանք: Հայրն օգնում էր, խրամատներ էին կտրում, ուտելիք, վառելափայտ  հասցնում զինվորներին, մայրն էլ  զինվորների հագուստներն էլ լվանում, կարում, հարդուկում, հարկ եղած դեպքում՝ արյուն  էր տալիս` ում պետք էր:

«Մեկ ընտանիքի նման էր ապրում հայությունը պատերազմի տարիներին` հացն ու ցավը կիսելով, դրա համար էլ հաղթեցինք:  Մեր ժողովուրդը ցեղասպանությունից այդքան տարի հետո չպետք է նորից կոտորած տեսներ, սակայն Սումգայիթը եւ Բաքուն մեկ անգամ եւս  ապացուցեցին, որ հայը իր հողում պետք է ապրի եւ արարի: Հիմա հանգիստ եմ, որ զավակներս, թոռներս այստեղ են՝ հայրենիքում, օտարությունից հեռու»,-  ասում է Աբգարը:

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԻնչ տեսք ունեն թոշակները զարգացած երկրներում. ինչ վիճակում է հայ թոշակառունՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում