Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Ավտոբուսի ազերի վարորդը հայ երեխային դեն նետեց ավտոբուսից` միայն նրա համար, որ երեխան լացում էր…»

ФОТО

Aparaj.am–ը գրում է.

Աբգար եւ Մարիետտա Բալայաններըսումգայիթյան եղեռնագործության վկաներ են, ովքեր դեպքերից 28 տարի անց դեռ վախով են վերհիշում կատարվածը:

Աբգար Բալայանը 1991-ին Սումգայիթ էր տեղափոխվել Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղից: Սումգայիթում զբաղվում էր շինարարական աշխատանքներով: Մի քանի տարի անց  խոշոր շինարարական ընկերությունում աշխղեկ է նշանակվում: 1964 թվականին ամուսնանում է Մարիետտայի հետ: Սումգայիթում ծնվում են  նրանց 4 զավակները՝ երկու դուստր եւ երկու որդի: Նրանց հետ էր ապրում նաեւ Աբգարի մայրը՝ Փիրուզա Բալայանը, ով, ինչպես տիկին Մարիետտան է նշում, ի սկզբանե դեմ էր Ադրբեջան տեղափոխվելուն: Փիրուզան դրա համար պատճառներ ուներ: Պատճառները հասնում են մինչեւ 1915 թվական:

Հայրը Սպիտակաշեն գյուղի ջրաղացպանն էր եւ հարգված մարդ էր գյուղում: Մի օր սարսափելի դեպք կատարվեց Փիրուզայի աչքի առաջ: Հոր հետ գիշերը ջրաղաց էր գնացել, երբ հեռվից ձիավորներ երևացին: Աշխատողներն աղջկան թաքցրին՝ ինչ-որ վատ բան կանխազգալով: Պարզվեց՝ ադրբեջանցիներ էին եկողները: Նրանք հորը ծնկի իջեցրին եւ գլխատեցին, իսկ դուստրը թաքստոցից ականատես եղավ այդ տեսարանին: Այս պատմությունը Փիրուզան պատմեց տարիներ անց, երբ սումգայիթյան ջարդերից մազապուրծ ընտանիքը հասավ Արցախ:

Մարիետտա Բալայանը նշում է, որ չնայած  մինչեւ 1988 թվականը լուրջ ընդհարումներ չեն եղել հայերի եւ ազերիների միջեւ, սակայն Ալիև ավագի իշխանության գալուն  զուգահեռ՝ ազգային հողի վրա դժգոհությունները շատացել էին: Ազգայնացվում էր ամեն ինչ: Բարձր պաշտոնների նշանակում էին միայն ազերիներին: «Ակնհայտ էր, որ այս ամենը նպատակային էր արվում: Հաճախ էի ամուսնուս հետ դրա մասին խոսում, սակայն նա չէր հավատում, ասում էր՝ բազմազգ երկիր է, հնարավոր չէ խտրականություն դրվի ազգերի միջեւ: Չէր հավատում` մինչեւ որ ականատես եղավ դրան»,- հիշում է Մարիետտան:

Աբգար Բալայանը պատմում է, որ հենց իրենց շինարարական բրիգադի կողմից է կառուցվել 16-րդ միկրոշրջանը: «Երբ առաջին անգամ Սումգայիթ գնացի, ժողովուրդը «բարաքներում» էր ապրում: Տարիների ընթացքում` այնտեղ ապրող ազգային մյուս փոքրամասնությունների հետ միասին կառուցեցինք Սումգայիթը, իսկ ավելի ուշ` նույն շրջանում բանակարաններ տվեցին մեզ: …Մեզ դուրս հանեցին մեր իսկ կառուցած տներից»,-ասում է Աբգարը:

1988 թվականի վերջերին ակնհայտ հայահալած քաղաքականություն էր վարվում: Մարիետտան պատմում է, որ խանութի հերթի ժամանակ մի կին, երբ իմացավ` հայ է, ասաց՝ գնացեք ձեր երկիրը, թե չէ կստիպենք, որ գնաք:

Հաճախ ազերիների կողմից կատարված հանցագործությունները վերագրում էին հայերին` ժողովրդի մեջ ատելությունն ավելի խորացնելու նպատակով:

«Ավտոբուսի ազերի վարորդը  հայ երեխային դեն նետեց ավտոբուսից` միայն նրա համար, որ երեխան լացում էր, եւ այդ ամենը վերագրեցին հայերին: Ամեն օր նմանատիպ պատմություններ էինք լսում»,- պատմում է  Մարիետտան:

Դուստրը՝ Ժաննան, 1988-ին 19 տարեկան էր, եւ սովորում էր Սումգայիթի պոլիտեխնիկ ինստիտուտում: Պատմում է, որ չնայած գերազանց գնահատականներով էր սովորում, վերջին կիսամյակի թվանշանները չստացավ եւ ինստիտուտի «սև ցուցակի» մեջ ընդգրկվեց: Սա էլ ազգային պատկանելության պատճառով էր:

«Ջարդերից մի քանի ամիս առաջ, երբ շենքի շքամուտքը մաքրում էի, նկատեցի, որ մեր տան պատին խաչ է նկարված, այնուհետեւ տեսա, որ մյուս շենքերում ապրող հայերի տան պատերին էլ կան այդ խաչերը,- հիշում է Մ. Բալայանը,- սկսեցին նաեւ հայերին ցուցակագրել: Երբ դա էլ նկատեցի, հիշեցի մանկությանս օրերին մորս պատմած պատմությունները, թե ինչպես էին թուրքերը ցեղասպանությունից առաջ հայերի տան պատերին ու դռներին խաչ նկարում, որ գիշերով մտնեն` իրենց սև գործն անեն: Մի օր էլ հարևանուհիս ասաց՝ գիշերները լույսը չանջատեք, քանի որ ադրբեջանցիներիս հրահանգված է գիշերները լույսերը չանջատել: Ով անջատում է՝ հասկանում են, որ հայ է, եւ տունն են մտնում»:

«Մեր շենքում 10 տարեկան տղա էր ապրում տատիկի եւ պապիկի հետ,- շարունակում է նա,- մի օր տղայի ոտքը վնասվեց կոտրված շշի բեկորներից:  Երբ տեսա,  տուն բերեցի, ոտքի վերքը մշակեցի, շաքարով թեյ տվեցի, երեսը լվացի եւ տուն ուղարկեցի: Հաջորդ օրը նա իր ադրբեջանցի  տատիկի եւ պապիկի անձնագրերը բերեց եւ ասաց. «Եթե ձեր դուռը ծեծեն, այս անձնագրերը ցույց կտաք, որ ձեզ բան չանեն»:

Փետրվարի 27-ին սկսվեց սարսափելին: Ականատես եղան, թե ինչպես դիմացի շենքի հայերի ապրանքները շենքից վայր նետեցին, իրենց էլ անորոշ ուղղությամբ տարան` առանց թույլ տալու գոնե տաք հագուստ վերցնեն:

«50-60 հոգանոց ավազակախմբով էին ազերիները: Մոտեցան մեր շենքին: Իրանցի հարևանուհիս՝ Խանումը,  պատշգամբից  ասաց՝ իզուր տեղը շենք մի մտեք,  այստեղ հայեր չկան: Այդպիսով՝ խուսափեցինք մահից: Տանը երկու շիշ վառելիք էի պահում, որ հանկարծ մտնեն` իմ եւ աղջիկներիս վրա լցնեմ եւ վառեմ, որ ազերիի ձեռք չընկնենք: Ամուսինս էլ երկու կացին գնեց, մեկը ավագ որդուս՝ Արտակին  տվեց, մյուսն ինքն առավ, որ ազերիները մտնեն, գոնե երկու ազերի ոչնչացնեն: Ասում էր՝ գոնե անպատիվ չմեռնենք:

Այդ օրերին  եղբորս աղջիկը, ով Սումգայիթի 9-րդ միկրոշրջանում էր ապրում, տեղափոխվեց մեր տուն եւ տեղեկացրեց, որ իրենց շենքի շրջակայքում գտնվող ակումբում (СК клуб) հավաքված են հայերը. այնտեղ ավելի ապահով է: Ակումբը շրջապատված է ռուսական զորքով ու զինտեխնիկայով: Որոշեցինք, որ երեք երեխաներիս հետ այնտեղ տեղափոխվեմ, իսկ ամուսինս ու ավագ որդիս մնացին տանը: Աբգարը կտրականապես դեմ էր այնտեղ տեղափոխվելուն. ասում էր՝ լավ է տանը մեռնեմ, քան ընդունեմ այն հանգամանքը, որ վախենում  եմ ազերիներից: Նա մեր  ավագ որդու հետ մնաց տանը: Աբգարը շուկա էր գնում, ուտելիք գնում՝  ազերի ներկայանալով: Ոչ մեկը կասկած չուներ, քանի որ հիանալի ադրբեջաներեն էր խոսում»:

Հարցին, թե ի՞նչ եղավ ակումբում, ո՞վքեր էին այնտեղ`  Մարիետտան ձեռքերով փակեց աչքերը՝ կարծես չցանկանալով այդ տեսարանը վերհիշել: Հետո պատասխանեց. «28 տարի շարունակ հենց այդ տեսարանն եմ ուզում մոռանալ: Շենքը լեցուն էր հայերով: Վիրավորներ կային, ծեծված, կացնահարված մարդիկ, արյունլվա դեմքեր, ցավից գոռացող մարդիկ, եւ, որ ամենասրասափելին էր, ոչ մեկը չգիտեր` հաջորդ վայրկյանին ինչ կարող է պատահել մեզ հետ: Բոլորով  հատակին էինք քնում, ուտելիքն էլ մի անկյունում դրված էր, սակայն ոչ մեկը այդպես էլ չմոտեցավ ուտելիքին»:

«Երբ ակումբ  հասանք,  պարզվեց, որ ավագ դուստրս իր հետ ոչ մի ձմեռային հագուստ չի վերցրել,- շարունակում է,- փոխարենը վերցրել էր մի քանի ամիս առաջ Արցախից ուղարկված Այբբենարանը, որով  երեխաներին  հայերեն տառերն էի սովորեցնում: Վերցրել էր նաեւ ընտանեկան նկարների ալբոմը: Առաջին պահին զայրացա, բայց հետո հպարտության նման մի բան զգացի սրտումս»:

Ժաննան հիշում է, թե ինչպես Սումգայիթյան ջարդերից մի քանի ամիս առաջ մայրը սկսեց իրենց հայերեն տառեր սովորեցնել: Այբբենարանի վրա էլ լեռ էր պատկերված, սակայն ամոթով խոստովանում է, որ չգիտեր` ինչ լեռ է:

«Մի գիշեր երազ տեսա: Երազիս գնացքով անցնում էի երկու լեռան մոտով, մեկը` մեծ, գագաթն էլ ձյունապատ, մյուսը՝ ավելի փոքր: Մեծ լեռան վրա էլ մեծ լույս կար: Արթնացա տատիկիս երազս պատմեցի, ասաց այդ լեռը Արարատն է, երազդ էլ նշանակություն ունի, շուտով կիմանաս` ինչ նշանակություն ունի: Ամիսներ անց, երբ մահից մի կերպ փրկվելով Հայաստան վերադարձանք, այդ նույն տեսարանը բացվեց իմ առջեւ»,-հիշում է Ժաննան:

Մարիետտան երեխաների հետ մի քանի օր մնաց ակումբում, մինչեւ իրանցի հարեւանուհու օգնությամբ կարողացան Հայաստան մեկնող գնացքի երեք տոմս գնել:

«Երբ Աբգարը տոմսերը բերեց, լուրջ խնդրի առաջ կանգնեցինք՝ ո՞վ պետք է մեկնի: Մեր ընտանիքը 7 հոգուց էր բաղկացած. ո՞վ գնա, ի՞նչ անենք: Վերջում որոշվեց, որ Աբգարը դստրերիս եւ փոքր տղայիս հետ մեկնի՝  փորձելով համոզել ազերիներին, որ անհրաժեշտ է երեխաներին  ուղեկցել եւ հետ գալ: Այդպես էլ եղավ:  Երեխաներին  դիմավորեցին ու տարան Աղվերան, իսկ ինքը վերադարձավ»:

Աբգարը վերադարձավ մի քանի օր անց, կարողացավ մի կերպ տոմս գնել եւ ընտանիքի մյուս անդամների հետ տեղափոխվել Հայաստան:

«Մեզ տարան Աղվերանի հյուրատներից մեկը, ուր մեկ ամիս մնացինք: Սակայն ես չէի կարող ընդունել այն հանգամանքը, որ ես չեմ աշխատում, իսկ ինձ օրական 3 անգամ կերակրում եւ մնալու տեղ են տալիս: Ես ամբողջ կյանքս Ադրբեջանի համար եմ աշխատել, իսկ Հայաստանի համար ոչինչ չեմ արել: Չէի կարող ընդունել, որ ինձ ձրի կերակրեն ու պահեն: Հյուրատան տարածքն էի մաքրում ձյունից, փորձում էի մի բանով օգտակար լինել: Մի օր էլ Ռոբերտ Քոչարյանը Աղվերան եկավ եւ հարցրեց, թե ովքե՞ր կցանկանան Ղարաբաղ տեղափոխվել: Անմիջապես համաձայնեցինք եւ ցանկություն հայտնեցինք Մարտունի տեղափոխվել, քանի որ այնտեղ ազգականներ ունեի»,- պատմում է Աբգար Բալայանը:

Մարտունի տեղափոխվելուն պես տեղավորվեցին բարեկամներից մեկի տանը, ունեցած գումարով անասուններ գնեցին: Իսկ որոշ ժամանակ անց էլ բնակարան ձեռք բերեցին:

Երբ Արցախյան պատերազմն սկսվեց, ավագ որդին՝ Արտակը, առաջնագծում էր, հայրը եւ մայրը՝ թիկունքում. կատարում էին ցանկացած աշխատանք: Հայրն օգնում էր, խրամատներ էին կտրում, ուտելիք, վառելափայտ  հասցնում զինվորներին, մայրն էլ  զինվորների հագուստներն էլ լվանում, կարում, հարդուկում, հարկ եղած դեպքում՝ արյուն  էր տալիս` ում պետք էր:

«Մեկ ընտանիքի նման էր ապրում հայությունը պատերազմի տարիներին` հացն ու ցավը կիսելով, դրա համար էլ հաղթեցինք:  Մեր ժողովուրդը ցեղասպանությունից այդքան տարի հետո չպետք է նորից կոտորած տեսներ, սակայն Սումգայիթը եւ Բաքուն մեկ անգամ եւս  ապացուցեցին, որ հայը իր հողում պետք է ապրի եւ արարի: Հիմա հանգիստ եմ, որ զավակներս, թոռներս այստեղ են՝ հայրենիքում, օտարությունից հեռու»,-  ասում է Աբգարը:

Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армян