Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց տարբեր ոլորտներում աչքի ընկած մի խումբ կանանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանանց միջազգային օրվա առթիվ եւ երկարամյա ու անբասիր աշխատանքի համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետի շնորհակալագրով եւ դրամական պարգեւով խրախուսեց Գեղարքունիքի մարզի կրթության եւ առողջապահության բնագավառում աչքի ընկած քսան աշխատողների:Գեղարքունիքի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում կազմակերպված ընդունելության ժամանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անձամբ շնորհավորեց խրախուսանքի արժանացածներին եւ հանձնեց պարգեւները:

 «Դուք հանրային շատ կարեւոր ոլորտներ եք սպասարկում, որտեղ պահանջվում է ջանադիր ու հագատար աշխատանք, որը եւ գնահատվել է թե ձեր կոլեկտիվում, թե մեր կողմից: Համոզված եմ, որ այս խրախուսանքն ավելի կոգեւորի ձեզ ձեր պատասխանատու աշխատանքում: Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ սեր ու ամենայն բարիք, ընտանեկան ջերմություն, առողջություն ու անսպառ հաջողություններ, խաղաղ հայրենիք»,- շնորհավորելով պարգևատրվածներին` նշեց մարզպետը:

 «Շենություն ու խաղաղություն եմ մաղթում մեր մարզին, ընտանեկան երջանկություն` մեր կանանց ու տղամարդկանց: Շնորհակալ ենք գնահատականի եւ խրախուսանքի համար, կաշխատենք նույն նվիրումով ու պատասխանատվությամբ»,- պարգեւատրված կանանց անունից իր երախտիքի խոսքն ասաց Մարիետա Մելիքյանը:

 Կանանց տոնին ընդառաջ հաճելի անակնկալ էր նախապատրաստվել նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կանանց համար, ովքեր արժանացան Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքերին, դրամական խրախուսանքի: Երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար մի խումբ աշխատակիցներ միաժամանակ արժանացան  մարզպետի շնորհակալագրի:

 «Ուզում եմ շեշտել, որ կառավարությունն անում է ամեն ինչ` մեր երկրի անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու, կյանքն ավելի բարեկեցիկ ու զարգացած դարձնելու համար: Դուք մեծ ավանդ ունեք հայ ընտանիքի ամրության, մատաղ սերնդի դաստիարակության  եւ ազգային արժեքների պահպանման մեջ, հանրային ծառայության ոլորտում եւ արժանի եք ձեր ընտանիքի եւ շրջապատի ամենաջերմ վերաբերմունքին ու մեծարմանը»,-մարզպետարանի կին աշխատողներին դիմելով նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:

 Տոնի առթիվ Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել:

Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»