Մեկնարկում է մոտոկրոսի Հայաստանի բաց առաջնությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 6-ին բացվում է մոտոկրոսի նոր մրցաշրջանը:
Այդ օրը Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում «Առվիկոն» ակումբի կողմից կանցկացվի մոտոկրոսի Հայաստանի բաց առաջնությունը:
Նշենք, որ այս տարի ավելացել է մրցումների մասնակիցների թիվը:
Մրցաշարին Հայաստանը կներկայացնեն մոտ 10 մրցարշավորդ, այդ թվում նաև անցած առաջնության հաղթող Հրանտ Սարկիսովը:
Բացի Երևան քաղաքից, ներկայացուցիչներ ունեն նաև Վեդին և Արտաշատը:
Մրցաշարին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև մարզիկներ Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից՝ ավելի քան 20 ներկայացուցիչներով:
Առաջնությունը ներառելու է առանձին մրցումներ 125մմ, 250մմ և 500մմ դասերում:
Իսկ մրցուղին կունենա 1600մ երկարություն:
Տեղեկացնենք, որ մրցումների մեկնարկը կտրվի ժամը 11:00-ին:
Մրցաշարի գլխավոր հովանավորն է «Վիվառո» ընկերությունը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



