Բենիտես. Ռամոսը կմնա «Ռեալում»
ՍՊՈՐՏՍերխիո Ռամոսը չի հեռանում «Ռեալից», հայտարարել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը։
«Շատ են խոսակցությունները Ռամոսի մասին։ Ինձ համար նա մեծագույն պրոֆեսիոնալ է։ Նա անում է թիմի համար անհրաժեշտ ամեն ինչ։ Շատ կարեւոր է «Ռեալի» նախագահի հայտարարությունը, որ Ռամոսը մնում է թիմում։ Ես խոսել եմ նրա հետ մեր գաղափարների եւ նպատակների մասին։ Սերխիոն մեր թիմի անբաժանելի մասնիկն է։ Նա հաղթող ֆուտբոլիտս է եւ պետք է թիմին»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալը» հավաք է անցկացնում Ավստրալիայում, որտեղ հուլիսի 18-ին ընկերական հանդիպում կանցկացնի իտալական «Ռոմայի» հետ։ Ռամոսին գնելու ցանկություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը»։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



