Հայ հեծանվորդը դարձել է Եվրոպայի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության չեմպիոն
ՍՊՈՐՏՀունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը «Սկրատչ» մրցաձևում (40 կմ խմբակային մրցավազք): Հայաստանցի 2 հեծանվորդներն էլ՝ Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս եկել եզրափակիչ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայից, այս փուլում փայլուն հաջողության են հասել 18-ամյա Էդգար Ստեձանյանը. հայ հեծանվորդը գերազանցել է բոլորին ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հայկական հեծանվային մարզաձեւի պատմության ընթացքում սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում: Ի պատիվ Էդգար Ստեփանյանի` Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձացել է մեր երկրի դրոշը: Պավել Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ տեղը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



