Ճանապարհաշինարարները և փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհն ազատել են ժայռաբեկորից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 7-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացել¸ որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացանք նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է¸ որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մոտ 1 խմ ժայռաբեկորը ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների հետ ճանապարհահատվածը մաքրել են, և երթևեկությունը վերականգնվել է:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



