ԱՄՆ-ում վախճանվել է Էլեկտրոնային փոստն ստեղծած Ռեյ Թոմլինսոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ում 74 տարեկան հասակում վախճանվել Է Էլեկտրոնային փոստի ստեղծող, ծրագրավորող Ռեյ Թոմլինսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC հեռուստաալիքին: Հեռուստաալիքի տվյալներով՝ Թոմլինսոնը մահացել Է մարտի 5-ին ԱՄՆ-ում՝ իր բնակարանում՝ սրտի նոպայից:
Թոմլինսոնը համարվում Է Ինտերնետ համաշխարհային ցանցի նախագնացներից մեկը: Էլեկտրոնային հաղորդագրությունների ստեղծման գաղափարը, որոնք հաղորդվում են ARPANET ցանցի հեռավոր համակարգիչների օգտատերերի միջեւ, ծրագրավորորղի մեջ ծագել Է 1971 թվականին: Այդ ժամանակ Էլ նա սկսել Է օգտագործել @ խորհրդանիշը («առեւտրային at», «շնիկ» - խմբ.): 2012 թվականին Թոմլինսոնը մտել Է Ինտերնետի Փառքի սրահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



