Կինը մնացել է վերելակում եւ այնտեղ սովից մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍարսափելի միջադեպ է տեղի ունեցել Չինաստանում։
43-ամյա կինը մնացել է վերելակում ու այնտեղ մահացել սովից ու ծարավից։ Կնոջ դին հայտնաբերել են միայն մեկ ամիս անց, երբ այն արդեն սկսել էր քայքայվել։ Միջադեպը դեռ հունվարի 30-ին էր տեղի ունեցել, վերելակը մնացել էր 10 եւ 11 հարկերի արանքում։ Կինը որքան փորձել է գոռալ, կանչել հարեւաններին, ոչ ոք չի լսել նրա ձայները։ Նա նաեւ փորձել է բացել վերելակի դռները, սակայն չի կարողացել։ Այդ մասին վկայում են վերելակի դռների վրայի եղունգների հետքերը։
Այժմ տեղի իշխանությունները հարց են բարձրացրել՝ ինչպես մեկ ամիս շարունակ ուշադրություն չի դարձվել չաշխատող վերելակի վրա։ Ինչու անհետացած կնոջը չեն փնտրել հարազատները։ Վերելակի աշխատանքին հետեւող աշխատակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Պատրաստեց Past.am-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



