Արմեն Ջիգարխանյանին կարող են հիվանդանոցից դուրս գրել մարտի 10-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲժիշկներն Արմեն Ջիգարխանյանին կարող են հիվանդանոցից դուրս գրել մարտի 10-ին: Այդ մասին, Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել Է Մոսկվայի մարզի Տարածաշրջանային տեղեկատվական գործակալությանը:
«Տոնական օրերի կապակցությամբ նա, ամենայն հավանականությամբ, կարող Է դուրս գրվել միայն մարտի 10-ին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ ներկայում Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ Է զգում:
80-ամյա դերասանը մարտի 5-ին տեղափոխվել Է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի սրտաբանական բաժանմունք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



