Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում կմնա մինչեւ շաբաթվա վերջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմեն Ջիգարխանյանը, ամենայն հավանականությամբ, դուրս չի գրվի մինչեւ շաբաթվա վերջը: Այդ մասին, մարտի 9-ին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտում:
«Ջիգարխանյանին դուրս գրելն առայժմ վաղ Է»,- «Ինտերֆաքս»-ին ասել են ինստիտուտում:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել Էր մարտի 5-ին սրտամկանի իննֆարկտի կասկածանքով: Նրան տեղավորել Էին վերակենդանացման բաժանմունքում: Դերասանի վիճակը գնահատվում Էր ծանր:
Շուտով Ջիգարխանյանին տեղափոխեցին սովորական պալատ, նրա վիճակը գնահատվում Է միջին ծանրության: Ենթադրվում Է, որ «ինֆարկտ» ախտորոշումը չի հաստատվել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



