ICC. Ռեալը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց Ռոմային
ՍՊՈՐՏՄինչմրցաշրջանային ամենամյա «International Champions Cup» ընկերական մրցաշարի շրջանակում ստուգողական հանդիպում կայացավ Մադրիդի «Ռեալի» ու «Ռոմայի» միջև:
Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի`0:0 հաշվով, ինչից հետո հաղթողին որոշելու համար նշանակվել են 11 մետրանոց հարվածներ, որում «Ռոման» առավելության է հասել 7:6 հաշվով: Երկու թիմերն էլ նշակետին մոտեցել են 7-ական անգամ: «Արքայական ակումբից» վերջին հարվածն անհաջող է կատարել թիմի նորեկ Վիկտոր Վասկեսը, իսկ իտալացիների կազմում որոշիչ 11-մետրանոցն իրացրել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտան:
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում: Այսօր ԱՄՆ-ում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթել էր մեքսիկական «Ամերիկային»:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



