ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների ԱԱՀ-ն հանելու երկու նախագծերն ԱԺ-ում կքննարկվեն համատեղ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գարեգին Նուշիկյանի և Վարդան Այվազյանի օրենսդրական նախաձեռնությաը: Դրանով պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաներ ներմուծելու պարագայում ֆիզիկական անձանց համար ԱԱՀ-ը կհանվի:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նման նախագիծ արդեն մշակվել է Կառավարության կողմից, որը համարվել է հրատապ, հետևաբար պատգամավորների նախագծին իրենք աջակցում են:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ պետք է նախագծերը համատեղել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



