Իսահակյան-Թամանյան խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում 2016 թ. մարտի 16-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է » ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով: Մարտի 16-ից նշված նշանները կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



