Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի կառավարությունը 2 մլրդդոլար պարտք է փնտրում գազային նախագծերի իրականացման համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները  էներգետիկական նախագծերի ֆինանսավորման համար 2 մլրդ դոլար միջոց ձեռք բերելու նպատակով ուրբաթ գիշեր բանակցություններ են անցկացրել միջազգային ներդրողների հետ:

Այս մասին,հայտնում է the Financial Times թերթը` նշելով, որ ադրբեջանական «Հարավային գազային միջանցք» ընկերությունը կառավարության պարտատոմսերը վաճառքի հանելու համար վարձել է UniCredit, Citi եւ JPMorgan բանկային ընկերությունները:

Հոդվածում ասվում է, որ նավթի գների անկման եւ դրա հետեւանքով ստեղծված դժվար տնտեսական վիճակի հետ կապված՝ Ադրբեջանը 45 մլրդ դոլար արժողությամբ «Հարավային գազային միջանք» նախագծում խնդիրների առաջ է կանգնել12 մլրդ դոլար իր մասնաբաժինը վճարելու հարցում:

Ադրբեջանական կողմն այդ գումարը պետք է վճարի առաջիկա երեք տարում:

Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը ֆինանսական փաթեթի հարցը քննարկել էր Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ:

Նշվում է նաեւ, որ դրանից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում էր, որ երկիրը 30 մլրդ դոլարի սուվերեն հիմնադրամ ունի եւ հիշյալ նախագծի իրականացման համար պարտք վերցնելու կարիք չունի:

Բրիտանական թերթը գրել է նաեւ պարտք վերցնելու հետ կապված Ադրբեջանի առաջ կանգնած դժվարությունների գործոնների մասին:

Նշվում է, որ վերջին երկու ամիսներին աշխարհի բոլոր առաջատար վարկանիշային գործակալությունները Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցրել են նվազագույն` «աղբային» սահմանի:

The Financial Times-ը գրում է, որ Բաքվի պարտք վերցնելու գործին նաեւ խանգարում են Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակը, ինչպես նաեւ հիշյալ նախագծի հնարավոր բնապահպանական ռիսկերը:

Ադրբեջանցի տնտեսագետԱՄՆ-ի  Duke համալսարանի տնտեսագիտության պրոֆեսորՏնտեսական հետազոտությունների կենտրոնիվերլուծաբան Գուբադ Իբադօղլուն «Ազատութուն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ 2 մլրդ դոլար պարտք վերցնելու որոնումների հետ կապված՝ Ադրբեջանի կառավարությունը մարտի վերջին շարունակելու է բանակցությունները Համաշխարհային բանկի հետ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հունվարի 28-ից Բաքվում գտնվող ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի պաշտոնական ներկայացուցիչները Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել են այդ երկրին 4 մլրդ դոլար վարկ տալու հարցը: Սակայն բանակցություններն անակնկալ ավարտվել են: Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել են, որ վարկ վերցնելու մասին խոսք չկա, ինչից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վարկի տոկոսների հարցում համաձայնության չի եկել միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ:

«Թուրան»-ին հասած տեղեկություններով` վարկեր տրամադրելու մասին Ադրբեջանի ղեկավարության խնդրանքին ԱՄՀ-ը եւ ՀԲ-ն 5 պահանջներ են առաջադրել պաշտոնական Բաքվին. լայն մասնավորեցում, պետապարատի կրճատում, իրական դատական բարեփոխում, աշխատավարձերի, թոշակների եւ պետական ծախսերի սառեցում, մուտք Առեւտրի համաշխարհային կազմակերպություն:

Նույն աղբյուրի համաձայն` այդ 5 պայմաններից Ադրբեջանի կառավարությունը համաձայնել է միայն առաջին երկուսին, ինչի հետեւանքով միջազգային կառույցներն անհնարին են համարել վարկերի տրամադրումը:

Միջազգային վարկանիշային Standart & Poor`s, Mood`s եւ Fitch Ratings գործակալություններն այս տարվա հունվար-փետրվարին մեկ դիրքով իջեցրել են Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային BB+` «աղբային» մակարդակի վարկանիշ, ինչն իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետև միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Կիպրոսի թուրքական հատվածում ՀՀ քաղաքացիների համար կներդրվի E-Visa համակարգը Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Հս․ Կորեան 8500 լրացուցիչ զինծառայող է ուղարկել ՌԴ․ CNN Ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը. Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի դիմումի մասին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Երկու փոքրիկ քույրերը փրկել են իրենց հարևաններին հրդեհիցԴավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Քաղաքացիական օբյեկտների վրա hարձակումները՝ ՌԴ-ին ռшզմավարական պարտություն մատնելու փորձով, կիևյան ռեժիմի հերթական արկածախնդրությունն են. Պուտին Թշնամին հաշվում էր մեր ռեսուրսները, պահեստները, մեր տեխնիկան, բայց հաշվի չի առել գլխավորը՝ մարդկանց՝ Ուկրաինայի Անկախության գլխավոր հարստությունը. Զելենսկին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Անհետ կորած ինը տարեկան աղջիկը կենդանի է գտնվելՎստահ եմ, որ Մինսկը և Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը. Լուկաշենկոն շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա կապակցությամբ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. ՓաշինյանՎերջ պետք է տանք Հայոց ցեղասպանության զենքայնացմանը, այդ կրակոցից մենք ենք զոհվել ու զոհվելու. Նիկոլ Փաշինյան Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները Օմանի ԱԳ նախարարը կայցելի Թեհրան․ Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան Արագածոտնի մարզում բախվել են «MAN» բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվիԽոշոր hրդեհ է բռնկվել Օդեսայի «Էպիկենտրոն» լոգիստիկ կենտրոնի տարածքում Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազելՎթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է. Փաշինյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանԵրեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ-ների հարձակման հետևանքները ՌԴ-ում Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան «Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթանակով սկսեց մրցաշրջանը 8-ամյա աղջիկը մահացել է հազվագյուտ «ուղեղ ուտող» ամեոբայով վարակվելուց հետոՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի Իրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին