Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցությունը պետք է բարձրացնել նոր աստիճանի. Բորդյուժա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից եւ Սերբիայից: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասա րակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, անդրադարձել է 2016 թվականի փետրվարի 25-26-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ընթացքում ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության մասնակցությանը:

Ամփոփելով ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության գործունեությունը եւ ձեռքբերումները ձմեռային նստաշրջանի ընթացքում՝ Արտաշես Գեղամյանը կարեւորել է ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների համագործակցությունը եւ ուժերի միավորումը: Արտաշես Գեղամյանն ընդգծել է, որ հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալիք ամառային նստաշրջանի ընթացքում պետք է ցուցաբերել միասնական մոտեցում՝ անդամ երկրների առջեւ ծառացած աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու նպատակով:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է ՀԱՊԿ ձեւաչափում անդամ երկրների արտաքին քաղաքականության համակարգմանը: Նիկոլայ Բորդյուժան կարեւորել է տարածաշրջանային անվտանգության հարցերում ընդհանուր մոտեցումը եւ այդ հարցերի շուրջ համագործակցությունը միջազգային հարթակներում: Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ երկկողմ հանդիպումները միջազգային հարթակներում թույլ են տալիս համակարգել համատեղ գործողությունները, կարգավորել տեղեկատվության փոխանակումը եւ կարող են նկատելիորեն բարձրացնել անդամ երկրների գործունեության արդյունավետությունը: Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ համագործակցությունը պետք է բարձրացնել նոր աստիճանի՝ շեշտը դնելով կառույցը նախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների վրա եւ համատեղ ուժերով պաշտպանելով մասնակիցների ընդհանուր եւ ազգային շահերը:

ՀԱՊԿ ԽՎ-ում Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Միլովան Դրեցունը հանգամանալից անդրադարձել է 2015 թվականին ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահությանը: Պարոն Դրեցունը ներկայացրել է Սերբիայի նախագահության ընթացքում ծագած խնդիրները եւ ձեռքբերումները: Նա նշել է, որ Սերբիայի նախագահության ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել ահաբեկչության, մարդկանց եւ թմրանյութերի վաճառքի դեմ պայքարին վերաբերող հարցերը: Սերբիան իր ուշադրությունն է սեւեռել ժամանակի մարտահրավերներին՝ կարեւորելով միջազգային անվտանգություն խնդիրները:

Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն անդրադարձել են 2016 թվականի հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում քննարկվելիք թեմաներին, ՀԱՊԿ պատվիրակության համակարգված գործունեությանը եւ համատեղ մոտեցումներ մշակելու մեխանիզմներին: 

ՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը