Ոստիկանությունը կրճատել է փոստային ծառայությունների ծախսերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջերս հրապարակում էինք արել այն մասին, որ Հայաստանի ոստիկանությունը «Հայփոստ» ընկերության հետ կնքել է փոստային ծառայությունների պայմանագիր՝ 160 միլիոն դրամ արժողությամբ:
Համեմատելու համար այդ թիվը Ոստիկանության փոստային ծառայությունների նախորդ տարվա արժեքի հետ՝ ՀՀ ոստիկանությանը հարցում արեցինք: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ պատասխանեցին, որ 2015թ. «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ ոստիկանությանը մատուցված փոստային ծառայությունների արժեքը կազմել է 868 միլիոն 258 հազար 594 դրամ։
Ստացվում է, որ այս տարի ոստիկանությունը ավելի քան հնգակի կրճատել է փոստային ծառայությունների դիմաց մատուցվող ծախսերի գումարը:
Գագիկ Աղբալյան
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



