Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆեյսբուքյան օգտատերերը Հենրիխ Մխիթարյանին խնդրում են հանդիպել հազվագյուտ համախտանիշով տառապող երեխայի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքյան օգտատերեր Մխիթար Հայրապետյանը և Վահան Կոստանյանը հայտարարություն են տարածել, որում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին խնդրում են իրականացնել 13-ամյա Կառլենի երազանքը, ով հիվանդ է Թրիչեր Քոլինզի համախտանիշով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության հեղինակները նկատում են, որ Հայաստանում Հենրիխ Մխիթարյանին սիրում են բոլորը։ «Անկախ նրանից՝ ֆուտբոլի սիրահար ես դու, թե ոչ, միևնույն է, հպարտանում ու հիանում ես նրանով։ Եվ խոսքը միայն Հենրիխի ֆուտբոլային տաղանդի մասին չէ, նա մարդկանց սրտերը գրավում է նաև իր տեսակով, իր մարդ տեսակով: Դե իսկ թե ինչպես են նրան ընդունում երեխաները… Պատկերը մեզ համար առավել ամբողջական դարձավ միայն վերջերս, երբ ընկերներով այցելել էինք լուրջ առողջական խնդիրներ ունեցող 13-ամյա Կառլենին։ Այն հարցին, թե ինչ երազանք ունի Կառլենը, Թրիչեր Քոլինզի համախտանիշով հիվանդ փոքրիկն անմիջապես պատասխանեց. «Երազում եմ հանդիպել Հենրիխ Մխիթարյանին, նրա հետ ֆուտբոլ խաղալ»:

Թեև մենք որևէ բան չխոստացանք մեր կրտսեր ընկերոջն ու նրա ծնողներին՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով, բայց,այնուամենայնիվ, որոշեցինք փորձել, ինչու ոչ, իսկ գուցե ստացվի։ Մեզ հաջողվեց գտնել ֆուտբոլիստի մոր՝ տիկին Մարինայի հեռախոսահամարը, սակայն այդպես էլ չկարողացանք կապ հաստատել նրա հետ։ Հենրիխի ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորներին նամակ գրել չկարողացանք, դե իսկ էջում որևէ գրառում անելն անօգուտ է, քանի որ ամեն օր հազարավոր մարդիկ տարատեսակ գրառումներ են կատարում։ Արդյունքում ստացանք Կառլենի մոր՝ տիկին Աղավնու թույլտվությունն ու որոշեցինք հարցը հանրային դարձնել՝ փոքրիկի երազանքն իրականացնելու համար օգտագործելով համացանցը։ Ի դեպ, նման երազանք ունի ոչ միայն Կառլենը, վերջին օրերին առողջական խնդիրներ ունեցող շատ երեխաներ մեզ հետ զրույցում իրենց ցանկությունն են հայտնել տեսնել ֆուտբոլիստին։

Հիշում եք չէ՞ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի աֆղանստանցի փոքրÕ �կ երկրպագուին, որը պոլիէթիլենային տոպրակից արգենտինացի ֆուտբոլիստի անվամբ մարզաշապիկ էր պատրաստել։ Համացանցի շնորհիվ էր, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն իմացավ այդ մասին և իր ինքնագրով մարզաշապիկը նվիրեց նրան։
Հաշվի առնելով այն փաստը, որ մարտի 25-ին Երևանում կայանալու է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպումը՝ պարզ է դառնում, որ Հենրիխ Մխիթարյանը շուտով վերադառնալու է հայրենիք։ Ուստի հույս ունենք, որ մեր ձայնը լսելի կդառնա Հենրիխի համար, որին խնդրում ենք Երևանում գտնվելու օրերին կես ժամ տրամադրել և իրականություն դարձնել Կառլ ենի և ընկերների երազանքը։ Բոլորին կոչ ենք անում ակտիվ մասնակցել այս նախաձեռնությանը։ Միայն ձեր աջակցության շնորհիվ մեզ կհաջողվի կապ հաստատել Հենրիխի կամ նրա մերձավորներից որևէ մեկի հետ»,- ասված է հայտարարության մեջ:

ՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը