Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքով կասկածյալներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել «Ուրարտու» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: Մարտի 10-ի երեկոյան Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ արձակվել է կրակոց:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննության ընթացքում վիճաբանող կողմերից մեկի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վթարված վիճակում գտնվել է Գյումրի քաղաքի թաղամասերից մեկում: Պարզվել է դեպքին մասնակից երկու կասկածյալի ինքնությունը, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Քննություն է տարվում միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



