Համանախագահները Երեւանից կմեկնեն Վիեննա, ապա` Բաքու
ՔԱՂԱՔԱԿԱՆԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք տարածաշրջանային այցով գտնվում են Հայաստանում, այսօր՝ հուլիսի 20-ին կվերադառանան Վիեննա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այստեղից կգնանք Վիեննա, որտեղ կհանդիպենք Մինսկի խմբի ներկայացուցիչներին հետ, այնուհետեւ կգնանք Բաքու»,- ասաց Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ համանախագահներն այսօր հանդիպում են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսված է հանդիպում նաեւ ՀՀ նախագահի հետ:



