Մալայզիայում երկու նավակների բախման հետեւանքով վեց մարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄալայզիայում երկու նավակների բախման հետեւանքով առնվազն 6 մարդ է մահացել, եւս 8-ը լուրջ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում է New Straits Times-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթ, Կոտա Կինաբուլու քաղաքից ոչ հեռու։
Պարբերականի փոխանցմամբ, նավակներից մեկում եղել է 30 մարդ, որոնք եկել էին մասնակցելու հարսանիքի, իսկ երկրորդ նավակում եղել է տեղի ֆաբրիկաներից մեկի 24 բանվոր։
Իրավապահ մարմինները կարծում են, որ պատճառը եղել է վատ տեսանելիությունը, բացի այդ, նավակներից ոչ մեկում չեն եղել փրկարարական բաճկոններ։ Ընդհանուր առմամբ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 20 մարդ, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 8-ը։ Նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը



