Ադրբեջան-Իրան սահմանում սպանվածներից երկուսը Ադրբեջանի քաղաքացիներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 13-ին Իրանի հետ Ադրբեջանի սահմանն անցնելու փորձի ժամանակ սահմանապահների կողմից սպանված 5 անձանցից երկուսը Ադրբեջանի Յարդըմլըի շրջանի Օսթաիր գյուղի բնակիչներ Սադիգ Ռահիմովն ու Աքբեր Գասըմովն են, իսկ երեքը` Բանգլադեշի քաղաքացիներ:
Այս մասին, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Մարտի 13-ին ժամը 04:10-ին 8-10 մարդուց բաղկացած խումբը փորձել է Ադրբեջանից անցնել Իրանի Իսլամական Հանրապետություն: Նրանց կանգնեցնելու գործողություն է անցկացվել: Սահմանախախտները կրակ են բացել: Նրանց նկատմամբ զենք է կիրառվել: Արդյունքում նրանցից 5-ը սպանվել են, երկուսը` ձերբակալվել: Վիրավորներն ու սպանվածներից երեքը Բանգլադեշի քաղաքացիներ են: Սպանված երկու ադրբեջանցիները եղել են նրանց ուղեկցորդները:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



