Հյուսիսային Կարոլինայում հարյուրից ավելի ավտոմեքենաներ են բախվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում լույս մարտի 14-ի գիշերը հարյուրից ավելի ավտոմեքենաներ են բախվել ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Նախնական տվյալներով՝ մի շարք բախումների հետեւանքով ընդհանուր առմամբ տուժել Է 20 մարդ: Զոհվածներ չկան:
Պատահածի ստույգ պատճառները դեռեւս չեն պարզվել: Նշվում Է, որ առաջին բախումները կարող Էին տեղի ունենալ անձրեւից սայթաքուն դարձած ճանապարհից, իսկ այնուհետեւ սկսվել Է շղթայական ռեակցիան:
Ինչպես նշում Է BBC-ն, ավտոճանապարհը, որտեղ տեղի Է ունեցել վթարը, հարկ Է եղել փակել մի քանի ժամ: Այժմ դրանով երթեւեկությունը վերականգնված Է:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



