Վաշինգտոնի նահանգում 200 հազարից ավելի տներ առանց լույսի են մնացել փոթորկի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ200 հազարից ավելի տնատիրություններ առանց ԷլեկտրաԷներգիայի են մնացել փոթորկալի քամու պատճառով, որը մարտի 13-ին մոլեգնել Է ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում: Այդ մասին հայտնել Է Puget Sound Energy Էներգաօպերատոր- ընկերությունը:
Նրա տվյալներով՝ տարածաշրջանը պատուհասած փոթորիկը մի քանի ժամվա ընթացքում հանգեցրել Է Էլեկտրահաղորդման բազմաթիվ գծերի խզման: Միայն Սիեթլում՝ նահանգի ամենախոշոր քաղաքում, հոսանքազրկվել Է գրեթե 50 հազար տուն: Ինչպես նշվում Է, առանձին վայրերում քամին տապալում Էր ծառեր եւ պոկում հին շինությունների տանիքները: Եղանակի պատճառով իշխանությունները հարկադրված են եղել ժամանակավորապես փակել տեղի մի քանի ավտոճանապարհներ:
Seattle Times թերթի տվյալներով՝ փոթորկի հետեւանքով արդեն մեկ մարդ Է զոհվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



