Կանզասում մարդատար գնացքը դուրս Է ընկել ռելսերից, կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Կանզասի նահանգում Amtrak երկաթուղային ընկերության մարդատար գնացքի հինգ վագոններ դուրս են ընկել ռելսերից, կան տուժածներ:
Վթարը տեղի Է ունեցել Դոջ-Սիթի քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա: Լոս-Անջելեսից Չիկագո ընթացող գնացքում գտնվում Էին 128 ուղեւորներ եւ 14 երկաթուղայիններ:
Ընկերությունը նշում Է, որ տեղի հիվանդանոցներ են տեղափոխվել 11 տուժածներ: Նշվում Է, որ վնասվածքները չեն սպառնում հոսպիտալացվածների կյանքին:
Պատահարի վայրում աշխատում են փրկարարների ստորաբաժանումները: Կատարվում Է միջադեպի հանգամանքների հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



