Դատախազը մեկ տարում 3 անշարժ եւ շարժական գույք է ձեռք բերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳորիսի կայազորի զինվորական դատախազ Մարգար Բաղդասարյանը 2015 թվականին միանգամից երեք անշարժ եւ շարժական գույք է ձեռք բերել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ նախորդ տարի Բաղդասարյանը ձեռք է բերել համապատասխանաբար 50 հազար եւ 33 հազար ամերիկյան դոլար արժողությամբ երկու բնակարան, ինչպես նաեւ 4 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Բնակարաններից երկրորդը եւ ավտոմեքենան նույն տարվա ընթացքում դատախազը օտարել է, ավտոմեքենան՝ ձեռք բերելու գնից ավելի թանկ՝ 5 միլիոն 200 հազար դրամով: Մարգար Բաղդասարյանը հայտարարագրել է նաեւ 18 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ: Մարգար Բաղդասարյանը արդարադատության երրորդ դասի խորհրդական է:
Գագիկ Աղբալյան
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



