Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, շրջաբերականում, մասնավորապես, նշվում է, որ 2016 թվականի մարտի 21-27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով գարնանային արձակուրդ չեն ունենա:
Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ առողջապահությաննախարարության միջնորդությամբ, սուր վարակիչհիվանդությունների տարածվածությամբ պայմանավորված,ձմեռային արձակուրդը երկրաձգվել էր երեք շաբաթով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



