Կոտ դ’Իվուարում ահաբեկչության հետևանքով Ֆրանսիայի չորս քաղաքացի է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտ դ’Իվուարի Գրան-Բասամ քաղաքում ահաբեկիչների կողմից կազմակերպված պայթյունի հետևանքով մահացել է Ֆրանսիայի չորս քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահական նստավայրից` Ելիսեյան պալատից:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Ալասան Ուատարայի հետ և քննարկել Ֆրանսիայի քաղաքացիների մահվան դեպքը»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Ժակ Էյրոն առաջիկա ժամերին կայցելի Կոտ դ’Իվուար` հաստատելու համար Ֆրանսիայի աջակցությունը այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



