Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանում հայերի նկատմամբ հանդուրժողականությունը «ազգային ինքնությանը հարված եւ անկախության սպառնալիք» են համարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում պաշտոնական մակարդակով տարվող հայատյացությանը միացել է նաեւ Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի (DAK) գործադիր խորհրդի ղեկավար Սամիր Ադըգյոզալովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ոչ կառավարական կազմակերպություններին Ադրբեջանի նախագահին կից պետական աջակցության խորհրդի կազմի ընտրություններին, Ադըգյոզալովն ափսոսանք է հայտնել է, որ իր տեղեկություններով` խորհրդի անդամության թեկնածուների մեջ «հայի թոռ» էլ կա:

«Ամենասարսափելին այն է, որ խորհրդի թեկնածուների մեջ հայի թոռ կա: Այդ լուրը պետք է անհանգստացնի մեր ամբողջ ազգին: Մենք հայի թոռներին որեւէ ղեկավար աշխատանքի հնարավարություն չպետք է տանք: Պետք է խստագույնս արձագանքենք նմաններին աջակցող որոշակի պետական պաշտոնյաների նկատմամբ», -ասել է նա:

Ադըգյոզալովի խոսքով` նրանք, որոնք հայտարարում են, թե «հայ ժողովուրդը ադրբեջանական ժողովրդի թշնամին չէ», կամ բարեկամություն են անում հայերի հետ, «հայի կաթ են ծծել»:

«Պետական բոլոր կառույցները, ադրբեջանական հասարակության ակտիվիստները պետք է նման դեպքերին ամենախիստ վերաբերմունք ցուցադրեն, եւ թույլ չտան հայերի թոռներին իրենց հետ միասին բնակվել միեւնույն ավանում: Այդչափ հանդուրժողականությունը, մարդասիրությունը հարված է մեր ազգային ինքնությանը եւ սպառանալիք է մեր անկախությանը» -հայտարարել է նա:

«Ենի Մուսավաթ» թերթն` անդրադառնալով Ադրբեջանում պաշտոնական մակարդակով տարվող հայատյացությանը, գրել է.

«Ադրբեջանում հայերին չվիրավորող եւ ընդդիմախոսին հայ չանվանող շատ քիչ մարդ կարող է գտնվել, որն այդպես է վարվում լավ դաստիարակված լինելու, նման համոզմունք չունենալու, կամ էլ համամարդկային առումով` «հանդուրժողական» լինելու պատճառով: Եթե Ադրբեջանում որեւէ մեկը մյուսին «հայ» կամ «հայամետ» չի անվանում, ուրեմն զգուշանում է արտասահմանյան կապերի պատճառով եւ ոչ թե տոլերանտության, խաղաղության գաղափարը յուրացրած լինելու, կամ առաջադեմ հայացք ունենալու համար: Հասարակական հատվածում հայատյացություն «չլինելը» պայմանավո րված է Արեւմուտքի առաջ ստանձնած պարտավորության պատճառով: Այդտեղ պարզապես լավ են հասկանում, որ հայատյացություն դրսեւորեն` Արեւմուտքը չի համագործակցի իրենց հետ»:

Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Ադրբեջանի ազգային ռադիոհեռուստատեսության փորձագիտության, ծրագրավորման եւ վերլուծության բաժնի ղեկավար Թավաքյուլ Դադաշեւը ադրբեջանական ԶԼՄ-ներին կոչ էր արել շարունակել ինչքան հնարավոր է շատ վիրավորանքներ օգտագործել հայերին վերաբերվող նյութերում:

 

Փաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել