Թրամփը ներգաղթյալներին համեմատել Է թունավոր օձերի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետական կուսակցությունից նախագահական ընտրարշավի ֆավորիտ Դոնալդ Թրամփը ներգաղթյալներին համեմատել Է թունավոր օձերի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Telegraph թերթը:
Թրամփն իր կողմնակիցների առջեւ ելույթ Է ունեցել Օհայոյի նահանգի Քլիվլենդ քաղաքի օդանավակայանում, նահանգ, որտեղ մարտի 15-ին, ի թիվս չորս այլ նահանգների (Ֆլորիդա, Իլինոյս, Միսուրի, Հյուսիսային Կարոլինա), տեղի Է ունենալու Թրամփի համար կարեւոր քվեարկություն՝ փրայմերիզներում:
Թրամփը բուռն ծափահարությունների Է արժանացել՝ խոստանալով Մեքսիկայի հետ սահմանում այնպիսի պարիսպ կառուցել, որն ավելի բարձր կլինի ինքնաթիռների այն անգարից, որտեղ ընթանում Էր հանդիպումն ընտրողների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



