Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանում ինքնասպանությունների 40 տոկոսը բանկերին պարտքերի պատճառով է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նավթի գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի դեկտեմբերի 21-ին երկրորդ անգամ արժեզրկումից հետո Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը` կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:

«Ազադլըգ» թերթը հայտնում է, որ 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում տեղի ունեցած ինքնասպանությունների մոտ 40 տոկոսը բանկերին պարտքեր ունեցող քաղաքացիներին է ընկնում:

Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն 84 ինքնասպանության դեպք եւ 56 ինքնասպանության փորձ է գրանցվել: Փորձագետների կարծիքով` 84 ինքնասպանություններից 34-ը տեղի է ունեցել քաղաքացու «բանկային պարտքի» կամ «նյութական անկարողության» պատճառով:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հոգեբան Ազադ Իսազադեն հայտնել է, որ 2011 թվականից սկսած` Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը մեծացել է:

Նրա խոսքով` Ադրբեջանում վերջին մեկ տարում ստեղծված տնտեսական ճգնաժամն ավելի է մեծացնում ինքնասպանություն գործելու ռիսկը:

«Ավելի վաղ ռիսկի խումբ մտնում էին անչափահասները եւ 55-60 տարեկան մարդիկ: Այժմ ի հայտ է եկել վարկերի հետ կապված խումբ», -ասել է նա:

Իսազադեն նաեւ նշել է, որ ամենաշատ ինքնասպանություններ տեղի են ունենում տվյալ խմբի ներկայացուցիչների մեջ: Նրա խոսքով` սոցիալական խնդիրներն ավելի են խորացնում այդ խնդիրը:

«Ցավոք, ինքնասպանությունները կանխելու համար միջոցներ չեն ձեռնարկվում: Մենք այդ հարցով զբաղվող կենտրոն կամ հաստատություն չունենք: Վիճակագրություն չի անցկացվում, մենք չգիտենք ինչպիսին է վիճակը շրջաններում: Իրական հետազոտություններ չկան, մենք կարող ենք հաշվելի միայն այն, ինչ տրամադրում է մամուլը: Մենք տեղեկություն չունենք նաեւ ինքնասպանությունների պատճառների եւ բնույթի մասին», -հավելել է ադրբեջանցի հոգեբանը:

Ադրբեջանում ինքնսպանութունների թիվը վարկերի պատճառով մեծանալու մասին հայտնում է նաեւ modern.az լրատվական կայքը` նշելով, որ դա կապված է այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:

Ադրբեջանի առողջապահության նախարարության հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, Ադրբեջանի բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ֆուադ Իսմայիլովը «Թրենդ»-ին հայտնել է, որ Ադրբեջանում տղամարդիկ 3-4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության դիմում, քան կանայք:  

«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է. «Ինչքան սա պետք է շարունակվի: Ինչպես երեւում է` բանկերին բոլոր պարտք ունեցողների ինքնասպանությունից հետո Ադրբեջանում ոչ պարտք ունեցող կմնա, ոչ էլ ինքնասպանության դիմողներ»: 

Ադրբեջանում 2,5 միլիոնից ավելի մարդ պարտք է  բանկերին: Վերջին մեկ տարում մանաթի փոխարժեքի գրեթե երկու անգամից ավելի արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը:

Մասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար