Ստամբուլում անհայտ անձինք թալանել են հայ պրոֆեսորի տունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴիմակավոր 3 անձինք Ստամբուլում մարտի 15-ին թալանել են 77-ամյա հայ պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի՝ Էմիրգանում գտնվող առանձնատունը:Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Քանի որ հանցագործության պահին Հակոբ Կոթողյանը տանը չի եղել, հանցագործները կապկպել են պրոֆեսորի կնոջը՝ 63-ամյա Սուզան Կոթողյանին և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Կինը հրաժարվել է, ինչից հետո գողերը նրան բռնության են ենթարկել: Չդիմանալով կտտանքներին՝ Սուզանը ստիպված է եղել ասել գաղտնաբառը:
Հանցագործները չհրկիզվող պահարանից հանել են 1,5 միլիոն թուրքական լիրա (շուրջ կես միլիոն ԱՄՆ դոլար) և փախել: Կապանքները հազիվ արձակել կարողացած կինը զանգահարել է ոստիկանություն: Իրավապահ մարմինները վերցրել են տեսաձայնագրությունները:
Սուզան Կոթողյանին տեղափոխել են հիվանդանոց:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



