Ընդդիմությունը չի ունենալու ոչ մի իրական հնարավարություն. ՕԵԿ պատգամավոր
ԲԼՈԳՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում առաջարկված խորհրդարանական ընտրությունների երկու փուլով համակարգը պարունակում է շատ լուրջ խնդիր:
Այն, ըստ էության, զրոյական արդյունքով խաղ է հիշեցնում, այսինքն' հաղթողը ստանում է ամեն ինչ: Սա նշանակում է, որ խորհրդարանում մեծամասնությունը կստանա ամբողջ իշխանությունը, իսկ ընդդիմությունը չի ունենալու ոչ մի իրական (այլ ոչ թե անվանական) հնարավարություն քաղաքականության վրա ազդեցություն գործելու համար, այսինքն չի ունենալու «ոչ որոշման իշխանություն», ինչն ընդունված, եթե չասենք պարտադիր մեխանիզմ է ժանակակից ժողովրդավարություններում: Ժողովրդավարության տեսանկյունից սա նշանակում է ետ գնալ մոտավորապես 100 տարի:
Եվ երկկուսակցական, և բազմակուսակցական ժողովրդավարական համակարգերում ընդդիմությունը պետք է ունենա քաղաքական որոշումների վրա ազդեցության, ինչպես նաև ոչ որոշման հնարավորություն: Նման իրական հնարավորությունը առաջարկվող տարբերակի դեպքում բացակայում է, ինչը հակասում է ներկայիս ժողովրդավարությունների պայմաններում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին:
Արդիական մոտեցումները՝ ընդհակառակը ուղղված են ընդդիմությանը քաղաքականության կերտման մեջ հնարավորություն ընձեռելուն»: