Եղբայրը պատվիրել է 13-ամյա քրոջ սպանությունը՝ հանուն բնակարանի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում 13-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվում է նրա հարազատ եղբայրը։ Երիտասարդը պատվիրել է քրոջ սպանությունը՝ համացանցով ծանոթանալով վարձու մարդասպանի հետ։
Երիտասարդը նախատեսում էր քրոջից հետո ծնողներին էլ սպանել։ Իսկ սպանությունների պատճառը նրանց ունեցած 3 բնակարաններն էին, տղան ցանկանում էր, որպեսզի բոլոր 3 բնակարաններն իրեն մնային։ Երիտասարդը վարձու մարդասպանին է տրամադրել իրենց բնակարանի բանալիներն ու ինքը քաղաքից դուրս գնացել՝ իր համար ալիբի ապահովելու համար։
Մարդասպանը, սակայն, հասցրել է միայն 13-ամյա աղջկան սպանի, ծնողներին սպանել նրան չի հաջողվել։ Այժմ թե երիտասարդը, թե վարձու մարդասպանը ձերբակալվել են։
Պատրաստեց Past.am-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



