Սիրիայի իշխանությունները երկրի դաշնայնացման գաղափարը տարածքային ամբողջականության սպառնալիք են համարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտոնական Դամասկոսը Սիրիայի դաշնայնացման գաղափարը Սիրիայի տարածքային ամբողջականության համար սպառնալիք է համարում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
«Երբ խոսում են մեր երկրի դաշնայնացման մասին, դա ուղղակիորեն սպառնում է մեր տարածքային ամբողջականությանը և հակասում է սահմանադրությանը: Դա հակասում է միջազգային իրավունքին և անօրինական է»,- ընդգծել է Ռուսաստանում Սիրիայի դեսպանը:
Ըստ Ռիադ Հադադի՝ Սիրիայում քրդերի մեծամասնությունը հանդես է գալիս երկրի տարածքային ամբողջականության օգտին և «համաձայն չէ երկու օր առաջ արված հայտարարությունների հետ»:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
5
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել



