Երևանի Մանանդյան փողոցում կկառուցվի շախմատի ակադեմիա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Մանանդյան փողոցի 41 հասցեում շախմատի ակադեմիա կկառուցվի։Այս մասին որոշումն ընդունվեց Երևանի ավագանու մարտի 18-ի նիստում: Քվեարկության մեկնարկին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետաքրքրվեց` արդյո՞ք ավագանու անդամների մոտ կան առարկություններ:
ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի «Հողամաս նվիրաբերելու և ամրացնելու մասին» N 109-Ա որոշմամբ առաջարկվել էր Երևանի քաղաքապետին՝ Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող Երևանի Մանանդյան փողոցի N41 հասցեում գտնվող 933,0 քառ. մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ շախմատի ակադեմիա կառուցելու նպատակով։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



