Ռոստովի ինքնաթիռի կործանումից հետո համացանցում «թաղել են» ողջ աղջկան (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ВКонтакте» սոցիալական կայքում օգտատերերը իսկական «ողբի պատ» են կազմակերպել օգտատերերից մեկի՝ երիտասարդ աղջիկ Նատալյայի էջին։

Պարզվում է՝ Դոնի Ռոստովում այս գիշեր կործանված ինքնաթիռում եղել է նույն անուն-ազգանունով ուղեւորուհի։ Նատալյայի էջին ցավակցական ու սգո խոսքեր են գրել, մարդիկ ցավագին մեկնաբանություններ են գրել այնքան, մինչեւ որ Նատալյայի ընկերները գրել են, որ աղջիկը չի մահացել, նա ինքնաթիռում չի էլ եղել։
«Նա ողջ է, ոչ մի տեղ չի թռել, պարզապես նույն անուն-ազգանուն ունեցող մարդիկ են»,- գրել են նրանք։

Աղջիկը մի քանի օր է՝ չի մտել սոցկայք, եւ շատ կզարմանա, երբ մտնի ու տեսնի, որ մարդիկ սգում են իր մահը։
Հիշեցնենք, որ այս գիշեր Դուբայից Դոնի Ռոստով թռչող ինքնաթիռը կործանվել է, 66 հոգի մահացել է։
Պատրաստեց Past.am-ը։
1
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



