Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
ՎԻԴԵՈՍտամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում տեղական ժամանակով ժամը 11:00-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, միջադեպի վայր շտապօգնության մեքենաներ եւ ոստիկանական ու հրշեջ բրիգադներ են ուղարկվել:
Ոստիկանությունը փակել է պողոտա տանող բոլոր մուտքերն ու ելքերը: Պողոտային հարող Թաքսիմի հրապարակ արգելվել է մարդկանց եւ ավտոմեքենաների մուտքը:
CNNTurk-ը հայտնում է, որ նախնական տվյալներով կա երկու զոհ և 7 վիրավոր: Ենթադրվում է, որ պայթյունը մահապարտ ահաբեկչի ձեռքի գործ է:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



